Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չէ, ես էլ ստույգ չգիտեմ, թե ինչ է կատարվել Մերձավանի դպրոցում, ԲԱՅՑ.
Եթե չգիտես ինչ է կատարվում, նայիր Պետրոս Ղազարյանի կնոջ նախարարական արձագանքին դպրոցի դեպքերին։ «Շեղշե Ժաննա Անդրեասյան»՝ այսպես ասած։
Ինչու Պետրոս Ղազարյանի՞ կնոջ։ Որովհետև Պետրոսի մոտ էր Արծրուն ամենագետը խորհրդավոր, վստահ՝ ինչպես 2020 թվականի պատերազմի օրերին էր խոսում, այնպես էլ մի քանի օր առաջ հիտլեր էր մարդկայնացնում, համարյա Փոքր Մհեր էր սարքում նրանից։ Գալու էր, հստակ ծրագրով, արևմտյան Հայաստան էր միացնելու-ազատագրելու, ... թու։
Ինչու փոխվեցին 7-րդ դասարանի պատմության դասագրքերի փաստերը ու ինչու Մերձավանում հենց 7-րդ դասարանում եղավ կոնֆլիկտ։
Սոցցանցերը բարեկրթության օրինակներ են ցուցադրում՝ հարգանք, երեխաները հլու, խելոք, լսող, ոչ ագրեսիվ լինեն, ինչ էլ լինի, ով էլ լինի պատմության ուսուցիչը, ինչ էլ ասի... բայց ես այլ կարծիքի եմ։
Երեխայիդ վաղը ուղարկելու ես բանակ ու, հնարավոր է ադրբեջանցին կրակելու է նրա վրա։ Ինչ է մտածելու տղադ՝ որ սա գուցե այն ուսուցչի ասած լա՞վ ադրբեջանցին է, որի նկատմամբ պիտի լինել հարգալի՞ց, ոչ ագրեսի՞վ։ Այսպիսի՞ ինքնապաշտպանություն եք ուզում ձեր տղաների համար։
Ձեր բարեկրթությունն ապրում է խաղաղության դարաշրջանում, պիտի հիասթափեցնեմ ձեզ՝ հիմա ոչ միայն խաղաղություն չէ, հիմա ցեղասպանություն է, հայասպանություն է, ինքնության մորթ է, որ Ալիևի հետ համատեղ կազմակերպում է Փաշինյանը, «կրթում» էլ բեմերից, էլ դպրոցներում՝ «պատմության» «ուսուցիչների» բերանից։
Չե՞ք նկատում արծրուն+ պատմության ուսուցիչներ՝ ըստ նիկոլի թեզերի տարածումը։
Չի լինի այնպես, որ համ նիկոլ ուզենաք հեռացնել, համ նիկոլին լսող ու կախգլուխ սերունդ դաստիարակեք։
Չի լինի, որ համ ցեղասպանություն ապրենք, չուզենանք ցեղասպանվել, համ բարեկիրթ մնանք այդ սպանդի կազմակերպիչների հետ
Չի լինի այնպես, որ համ թուրք-ադրբեջանցու դեմ կռվող, կյանքը վտանգող սերունդ լինի, համ գլուխը կախ լսի ոնց են այդ թուրքին գովում, կամ հիտլերին հայկական երազանքի առասպել սարքում։
Խաղա՞ղ դպրոց եք ուզում։
Բայց հայկակա՞ն։
Ուրեմն պահպանեք ու պաշտպանեք հայկականությունը այն նվիրումով ու թեկուզ՝ ոչ քաղաքակիրթ, ինչպես Արցախում ձեր պատկերացմամբ՝ տգետ-չսովորած, հայհոյող, բուհեր չընդունված,... բայց ադրբեջանցու հետ կռված ու իրենց կյանքը Հայրենիքի, հայկական հայրենիքի համար տված մեր քաջորդիները արեցին։
Անահիտ Ոսկանյան